շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անկանխիկ եղանակով կենսաթոշակի տրամադրման վերաբերյալ ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել

Անկանխիկ եղանակով կենսաթոշակի տրամադրման վերաբերյալ ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել անկանխիկ եղանակով կենսաթոշակի տրամադրման վերաբերյալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ(վերջին անգամ) բանկ ներկայանալ (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, և ստորագրել օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը:

Ս.թ. մայիսի 1-ից կդադարեցվեն այն կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումները, ովքեր 12 ամիս չեն ներկայացել Արցախբանկի ցանկացած մասնաճյուղ (Արցախում կամ Հայաստանի Հանրապետությունում) և ստորագրել համապատասխան փաստաթուղթը:
 
Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

  • Կիսվել: