ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անհրաժեշտ է հանրության համախմբում, մարդկային, մտավոր, նյութատեխնիկական ռեսուրսների հավաքագրում․ Մայիլյանը` ստեղծված իրավիճակի մասին

Անհրաժեշտ է հանրության համախմբում, մարդկային, մտավոր, նյութատեխնիկական ռեսուրսների հավաքագրում․ Մայիլյանը` ստեղծված իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը ապրիլի 9-ին մասնակցել է Կառավարության նիստին, որը վարել է Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այդ համատեքստում նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում է, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տվել է իր գնահատականը և ներկայացրել այդ իրավիճակից դուրս գալու ուղիները։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է հանրության համախմբում, մարդկային, մտավոր, ֆինանսական, նյութատեխնիկական և այլ ռեսուրսների հավաքագրում, պետական բոլոր հաստատությունների թիմային՝ առավելագույնս համակարգված աշխատանք, խոհեմ արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացում։

Վստահ եմ, որ այս և այլ ձեռնարկվող քայլերը մեր երկրին թույլ կտան արժանապատվորեն դուրս գալու ներկայիս ճգնաժամային իրավիճակից»,-գրել է Մասիս Մայիլյանը։

  • Կիսվել: