շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեք օրից բոլորը ականատես կլինեն նրան, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը և իր քաղաքական թիմը ի հեճուկս գործադրվող կեղտոտ տեխնոլոգիաների հաղթանակ գրանցում․ թեկնածու  

Երեք օրից բոլորը ականատես կլինեն նրան, թե ինչպես է Արայիկ Հարությունյանը և իր քաղաքական թիմը ի հեճուկս գործադրվող կեղտոտ տեխնոլոգիաների հաղթանակ գրանցում․ թեկնածու  

«Ազատ Հայրենիք - ՔԴՄ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է ընտրություններից հետո դատի տալ բոլոր նրանց, ովքեր նախընտրական շրջանում կեղծ ու զրպարտիչ լուրեր էին տարածում իր և իր ղեկավարած քաղաքական ուժի հասցեին։ Այս մասին նա ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նա անրադարձավ իր հասցեին այս օրերին քաղաքական ընդդիմախոսների կողմից հնչեցրած հիմնական մեղադրանքներին՝ մեկ առ մեկ հերքելով դրանք։

Անրադառնալով այն մեղադրանքին, թե իբր իր օգտին վարչական ռեսուրս է օգտագործվում՝ Հարությունյանը նկատեց, որ իր ղեկավարած քաղաքական ուժը ունի 8500 անդամ, որոնց որոշ մասը պետական համակարգի աշխատող են, նրանց մեջ կան նաև գյուղապետեր, և բնական է, որ նրանք աջակցում են իրենց քաղաքական թիմին, բայց դա բնավ չի նշանակում, որ ադմինիստրատիվ լծակ է կիրառվում իր օգտին։

Հարությունյանը նաև անրադարձավ այն մեղադրանքներին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ իր ընկերությանը պատկանող առաջնագծում մնացած ոչխարները ետ են տարվել առաջնագծից։ Այս կապակցությամբ նա հայտնեց, որ բոլոր այդ ոչխարները նվիրաբերվել են բանակին և դրանից հետո այդ ընկերությունը դադարել է զբաղվել ոչխարաբուծությամբ։    

«Ընդհանրապես ես չեմ ուզում անրադառնամ բանակի համար իմ անձնական միջոցներով նվիրատվություններին, զենք-զինամթերքի ձերքբերմանը, բայց դրա մասին շատ լավ գիտի բանակի հրամանատարությունը։ Ես էլ շատ բան գիտեմ այն թեկնածուների մասին, որոնք  այսօր հանիրավի փորձում են զրպարտել ինձ, բայց ես ոչինչ չեմ ասի, ես ընտրողին ներկայանում եմ ոչ թե այլոց սևացնելով, այլ իմ նախընտրական ծրագրերով, որոնք մեկ առ մեկ կիրականացվեն իմ ընտրվելու դեպքում, իսկ դա անպայման տեղի կունենա ի հեճուկս կեղտոտ տեխնոլոգիաների և դրանց մեր դեմ կիրարողների»,- հավաստեց Հարությունյանը։       

Նա անրադարձավ նաև այն մեղադրանքին, թե ապրիլյանի օրերին առաջնագծից ետ է բերվել գյուղատնտեսական տեխնիկան․ «Այո այդ տեխնիկայի մեծ մասը պետական էր, ետ է բերվել, որ չմնա թշնամուն, միթե դա բնական չի, դրա շնորհիվ մենք այսօր կարողանում ենք բնականոն կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքները»։

Անրադառնալով այն մեղադրանքներին, թե ինչու չի շահագործվում Մարավուզի ածուխի հանքավայրը՝ Հարությունյանը նշեց, թե այն պահվում է որպես ստրատեգիական ռեզերվ երկրի էնէրգետիկ անվտանգությունը օրհասական պահերին ապահովելու համար։  «Եթե ակտիվ օգտագործեինք այդ հանքավայրը, մենք հիմա սպառած կլինեինք դրա պաշարները։ Սակայն մենք այդ հանքավայրը կօգտգործենք ածուխից ստացած հեղուկ վառելիք, ածուխի բրիկետներ ստանալու համար»,- նշեց թեկնածուն՝ հավելելով, որ այդ տեխնոլոգիաները լայն տարածում ունեն աշխարհում և Չինաստանից ու Ռուսաստանից արդեն հետաքրքրություն կա այդ նախագծերի վերաբերյալ։

Անրադառնալով իր վարչապետության շրջանում ցորենի ներկրման վրա սահմանափակումներ մտցմնելուն՝ Հարությունյանը նշեց, որ դա արվել է այդ ենթաճյուղը արցախում խթանելու համար և դրա շնորհիվ է որ այսօր հանրապետությունը ցորենի բավական պաշարներ ունի, ինչը պարենային անվտանգուփթյան հիմքն է։ «Հիմա խողաբույծները ինձ խնդրում են ընտրվելու դեպքում նույն սահմանափակումները մտցնել նաև խոզի մսի ներկրման վրա, որպեսզի խոզաբուծությունը զարգանա»,- բացատրեց թեկնածում։

«Այսօր իմ հիմնադրած ընկերությունը ժամերի ընթացքում կարողացավ վերապրոֆիլավորվել և լուծել հանրապետության ամբողջ ալկոգելի պահանջարկը։ Ի դեպ յադ ընկերությունը բնանակին և ընդհանրապես բոլոր նրանց, ով դրա կարիքը ունի ալկոգելը տրամադրում է անվճար»,- նշեց Հարությունյանը։

Նա նաև հավաստիացրեց, որ երբեք իշխանությունը չի ծառայեցրել իր սեփական շահին, այլ հակառակը, իր ամբողջ ներուժը ծառայեցրել է ի բարօրություն իր Հայրենիքի։

 

  • Կիսվել: