երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անդրեն այդուհանդերձ երգել է Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում (տեսանյութ)

Անդրեն այդուհանդերձ երգել է Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում (տեսանյութ)

Անդրեն այդուհանդերձ երգել է Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում։

Չնայած, որ տեղական իշխանությունները հայտարարել էին համերգը չեղարկելու մասին, Անդրեն այդուհանդերձ Վերածնունդի հրապարակում հավաքված բազմության առաջ կատարել է Արցախի հիմնը և «Ղարաբաղի հորովելը»։

Նա հրաժարվել է կատարել այլ ստեղծագործուլթյուններ՝ չնայած հավաքվածների խնդրանքին։ Հատկանաշական է, որ Անդրեին լսելու էր եկել նաև այն քաղաքացին, ով ի նշան համերգի անցկացման բողոքի պատռել էր երգչի աֆիշը։

Վերածնունդի հրապարակից Անդրեն և իր երկրպագուները գնացել են Ազատամարտիկների պուրակ և մոմավառություն կատարել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հերոսների հուշատախտակի մոտ։

  • Կիսվել: