կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ ադրբեջանական տիրույթում

Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ ադրբեջանական տիրույթում

Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ ադրբեջանական տիրույթում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Հայկական էթնիկ ինքնության նկատմամբ այս խորքային ատելությունը անդադար շարուանկվում է, որը տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը: Սա է հանգեցրել հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների:

Ադրբեջանական սոցիալական մեդիայում մեկնաբանությունները պարունակում են սպանության, բռնության կոչեր և արժանապատվությունը նսեմացնող բովանդակություն, ծաղրում են հայ կանանց (որպես մայրեր, դուստրեր)` միայն հայկական էթնիկ պատկանելիության հիմքով:

Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակման ֆոնին այդ ատելությունն ավելի է սաստկացել»:

 

 

  • Կիսվել: