շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Amnesty International-ը մտահոգիչ է համարում կասետայինն ռումբերի կիրառումը ԼՂ-ում քաղաքացիական շրջանների վրա

Amnesty International-ը մտահոգիչ է համարում կասետայինն ռումբերի կիրառումը ԼՂ-ում քաղաքացիական շրջանների վրա

 Amnesty International միջազգային կազմակերպությունը դատապարտում է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական բնակչության նկատմամբ կասետային ռումբերի կիրառումը, տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից:

Նշվում է, որ  քաղաքացիական բնակչության պաշտպանությունը պետք է լինի գերակա խնդիր: Կազմակերպությունը  մտահոգիչ է համարում այն տեղեկությունները, որ կասետային ռումբեր են կիրառվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի նկատմամբ, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր են արձանագրվել:

Amnesty International-ի հայտարարությանն մեջ ասվում է նաև, որ քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, այլ ոչ թե դիտավորյալ հարձակման կամ վտանգի ենթարկվի ։

«Կասետային ռումբերի կիրառումը ցանկացած պարագայում արգելված է միջազգային հումանիտար իրավունքով, դրանց կիրառումը  քաղաքացիական շրջանների վրա  կհանգեցնի  հետագա զոհերի ու վիրավորների»,-ասել է Amnesty International-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Amnesty International-ը կոչ է անում պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: