շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին (լուսանկար)

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին (լուսանկար)

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն Հարությունյան,

Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Տեղի ունեցած ընտրությունների բնականոն ընթացքը ևս մեկ ուղերձ էր միջազգային հանրությանը, որ արցախցիները, ընդունված ժողովրդավարական չափանիշներին համահունչ, շարունակում են ձևավորել իրենց պետական մարմինները՝ ամրապնդելով երկրի ինքնիշխանությունը և քաղաքական կայունությունը:

Վստահ եմ, որ պետական կառավարման Ձեր հարուստ փորձը լավագույնս կծառայի Արցախի Հանրապետության հետագա զարգացմանն ու միջազգային հարթակներում երկրի արժանվույն ներկայանալուն:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Արցախի Հանրապետության և ժողովրդի»:

  • Կիսվել: