ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան 

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան 

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նա, մասնավորապես, նշել է. «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ: Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքը մարդկանց տեղաշարժի և ապրանքների տեղափոխման համար պետք է լինի ազատ և բաց։ Կողմերին կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից ու թշնամական գործողություններից»:

 

  • Կիսվել: