հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ին ուղղվող աջակցությունը վերաուղղորդում է դեպի այնպիսի ծրագրերի, որոնք նախապատրաստում են բնակչությանը խաղաղության և առավել բարեկեցիկ ապագայի. Պետքարտուղարություն

ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ին ուղղվող աջակցությունը վերաուղղորդում է դեպի այնպիսի ծրագրերի, որոնք նախապատրաստում են բնակչությանը խաղաղության և առավել բարեկեցիկ ապագայի. Պետքարտուղարություն

 ԱՄՆ կառավարությունը Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցությունը վերաուղղորդում է դեպի այնպիսի ծրագրերի, որոնք նախապատրաստում են բնակչությանը խաղաղության և առավել բարեկեցիկ ապագայի: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության պատասխանի մեջ 168.am-ի հարցին առ այն, թե ինչ ճակատագիր ունեցավ ԱՄՆ-ի կողմից ԼՂ-ին ականազերծման համար տրամադրվող գումարի ծրագիրը:

Պետքարտուղարության պատասխանի մեջ, մասնավորապես, ասվում է. «Շուրջ 20 տարվա հաջող համագործակցության և ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման արդյունքում ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀԱԼՈ Թրասթ ընկերության կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները վճռորոշ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի ականային աղտոտվածությունը կրճատելու հարցում։

Միացյալ Նահանգների կառավարությունը հպարտությամբ  փաստում է այս ձեռքբերումը և Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցությունը ՀԱԼՈ Թրասթի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներից վերաուղղորդում դեպի այնպիսի ծրագրերի, որոնք նախապատրաստում են բնակչությանը խաղաղության և առավել բարեկեցիկ ապագայի։

Միացյալ Նահանգները, որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ, հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական ու համապարփակ լուծում գտնելու հարցում կողմերին աջակցելու իր կուռ հանձնառությանը։  Աջակցության վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության որոշումները կշարունակեն բխել այս հանձնառությունից, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական առաջնահերթություններից, որոնց շարքում է Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին աջակցելը»:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ կառավարությունը հայտարարեց Արցախին ականազերծման համար տրվող ֆինանսավորման դադարեցման մասին:

 

  • Կիսվել: