շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ամերիկյան Օքսֆորդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկյան Օքսֆորդ քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքի ղեկավար Մայք Սմիթը և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբը ճանաչել են Արցախը:

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» գրասենյակի կայքը, Արցախի ճանաչման մասին բանաձևն ընդունվել է 2021 թվականի փետրվարի 2-ին՝ Մայամիի համալսարանի (Օքսֆորդ, Օհայո) ամերիկահայ ուսանողներ Էնդրյու Դևեդջյանի և Թերեզա Անիևի ջանքերով:

Օհայո նահանգում բնակվող 14 000 հոգանոց հայ համայնքը մշտապես զգացել է պետական աջակցությունը: Անցյալ շաբաթ էլ սենատորներ Շերոդ Բրաունը և Ռոբ Փորթմանը միացել են սենատոր Բոբ Մենենդեսի՝ նախագահ Բայդենին ուղղված նամակին, որով ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

 

նկար

  • Կիսվել: