կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամենամեծ թվով քաղաքացիներ բռնի տեղահանվել են Ստեփանակերտից. Ղազարյան

Ամենամեծ թվով քաղաքացիներ բռնի տեղահանվել են Ստեփանակերտից. Ղազարյան

Հաշվառված 55240 անձանցից 26575-ը արական սեռի է, իսկ 28670-ը՝ իգական, հաշվառվածների թվում ունեցել ենք 1172 հաշմանդամություն ունեցող անձ եւ 133 հղի կին: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ամենամեծ թվով քաղաքացիներ բռնի տեղահանվել են Ստեփանակերտից՝ 27 408 անձ, այնուհետեւ Մարտակերտի շրջանը՝ 10 հազարից ավելի, Ասկերանի շրջանը՝ 7500-ից ավելի, շուրջ 7000 Մարտունու շրջանը եւ այսպես շարունակ:

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ առաջնահերթ իրականացվում է տեղահանվածների կարիքների գնահատում:

 

  • Կիսվել: