ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա, որից մեկը գրեթե 5,5 կգ քաշով

Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա, որից մեկը գրեթե 5,5 կգ քաշով

Ամանորին Արցախում ծնվել է 5 երեխա, որից մեկը գրեթե 5,5 կգ քաշով: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:

Մոր եւ Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնված երեխաներից 4-ը լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։ Վերջինիս քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։

«Նորածիններից 3-ը արական սեռի են, 2-ը՝ իգական։ Ծննդկանների եւ նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։

ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին եւ ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատեւման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: