կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ամանորի առթիվ նախագահ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի նախագահները

Ամանորի առթիվ նախագահ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հարավային Օսիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի նախագահները

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձներ են հղել Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունների նախագահներ Ասլան Բժանիան, Անատոլի Բիբիլովը և Վադիմ Կրասնոսելսկին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նրանք, մասնավորապես, նշել են, որ ուշադրությամբ հետևում են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և համոզված են, որ Արցախի հերոս ժողովուրդը գալիք տարում կկարողանա հաղթահարել այն հիմնական դժվարությունները, որոնք առաջացել են 2020թ. պատերազմի հետևանքով: Երեք նախագահները աջակցություն են հայտնել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ մաղթել նորանոր հաջողություններ 2022թ.-ին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: