շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևը Լուկաշենկոյին ներկայացրել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ալիևը Լուկաշենկոյին ներկայացրել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Ալիևը հեռախոսազրույցում ներկայացրել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: 

՛՛Իլհամ Ալիևը բելառուս գործընկերոջը պատմել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և տարածքների վերականգնման ընթացքի մասին: Նախագահները քննարկել են նաև բելառուսաադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր և պայմանավորվել են քննարկումը շարունակել դեկտեմբերի 28-ին Սակնտ Պետերբուրգում գումարվելիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում՛՛,-ասված է Լուկաշենկոյի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: