ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Հոլանդացի վավերագրողները ցանկանում են Արցախի մասին ֆիլմ նկարահանել

Հոլանդացի վավերագրողները ցանկանում են Արցախի մասին ֆիլմ նկարահանել

Այս օրերին Հայաստանում գտնվող հոլանդացի վավերագրողները, որոնք ժամանել են Արցախի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով և այս փուլում զբաղված են նյութի հետազոտությամբ, ցանկություն էին հայտնել հանդիպել կինոռեժիսոր, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանին և զրուցել նրա կինոյի շուրջ:

Այս մասին նշված է Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջում: 
 
Հոլանդացի կինովավերագրողները նշել են, որ Հարություն Խաչատրյանի կինոն իրենց համար այն ուղենշային կինոն է, որն աշխարհի այլ կինովարպետների գործերի շարքում իրենց «ստիպել» է խորանալ վավերագրական կինոյի աշխարհում:

«Հուսանք առաջիկայում կտեսնենք Արցախին նվիրված ֆիլմ, որը հիմնված կլինի ճշմարիտ արժեքների վրա»,- նշում են միությունից: 

  • Կիսվել: