կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ալիևը հայտարարել է, որ Լաչինի միջանցքն «իրենց տարածքն է՝ ճանաչված միջազգային հանրության կողմից»

Ալիևը հայտարարել է, որ Լաչինի միջանցքն «իրենց տարածքն է՝ ճանաչված միջազգային հանրության կողմից»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին՝ հայտարարելով, որ դա ՛՛իրենց տարածքն է՝ ճանաչված միջազգային հանրության կողմից՛՛։

՛՛Ադրբեջանի պահանջներն օրինական են։ Մեր բնական ռեսուրսներն ապօրինի շահագործվում են, արտահանվում են։ Նրանք, ովքեր ապօրինաբար շահագործում են մեր բնական ռեսուրսները, ցանկացած միջազգային նորմերի համաձայն հանցագործ են՛՛,-նշել է Ադրբեջանի ղեկավարը:

Նրա խոսքքով՝ Ադրբեջանն ունի օրինական պահանջ, որպեսզի իր հասարակության և առաջին հերթին՝ պետական կառույցների ներկայացուցիչները մոնիթորինգ իրականացնեն։ ՛՛Նրանք պետք է տեսնեն, թե ինչ է կատարվում այնտեղ, եւ կանխեն այդ անօրինական գործունեությունը։ Սա մեր օրինական պահանջն է՛՛,-ասել է Ալիևը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի հակառակորդները ՛՛խեղաթյուրում են իրական իրավիճակը Լաչինի ճանապարհին՛՛: ՛՛Սա հերթական սուտն է, հակաադրբեջանական զրպարտությունը, և մենք գիտենք, թե ով է կանգնած դրա հետևում։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ Հայաստանն այստեղ առաջին շարքերում չէ՛՛,-հայտարարել է Ալիևը:

Նա նաև հոխորտացել է, թե ոչ ոք չի կարող ազդել իրենց վրա:

՛՛Ոչ ոչ չի կարող ազդել մեզ վրա: Կարող են լինել զանգեր, կարող են լինել ինչ-որ հայտարարություններ, պետք չէ դրանց ուշադրություն դարձնել։ Մենք այդ զանգերին պատասխանում ենք պարզապես քաղաքական քաղաքավարությունից դրդված, բայց դա ոչ մի կերպ չի փոխի մեր դիրքորոշումը՛՛,-եզրափակել է Ալիևը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահը խոսել է Երևանից ու Սյունիքից՝ հայտարարելով, որ դրանք նույնպես ՛՛ադրբեջանական տարածքներ են, որոնք խորհրդային իշխանությունները նվիրել են հայերին՛՛:

  • Կիսվել: