հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները գրավել են Քարագլուխը

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները գրավել են Քարագլուխը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է, որ չնայած հայտնի եռակողմ հայտարարությանը, Բաքուն Արցախում խախտել է հրադադարի ռեժիմն ու հարձակվել Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի վրա։ Ալիևի այս հայտարարությունը լուսաբանել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Այսօր Ֆառուխ (Քարագլուխ - խմբ.) հայտնի է ամբողջ աշխարհին։ Լեռը հիմա մեր վերահսկողության տակ է, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Ֆառուխն ունի կարևոր նշանակություն Խաչինչայ ջրամբարի համար։

Ֆառուխից հայկական ուժերը կրակում էին հարակից գյուղերի վրա», - ընդունել է իր իսկ իրականացրած հերթական ագրեսիան Ալիևը։

  • Կիսվել: