Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ:
Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ՛՛պետք է հավատալ արդարությանն ու ապահովել այն՛՛:
՛՛Մեր ժողովուրդը հավատում էր արդարադատությանը և հասավ դրան։ Մենք ՛՛այս հողերի տերերն ենք՛՛։ Մենք թշնամուն վտարել ենք ՛՛մեր հողերից՛՛ և այսօր կառուցում ենք գեղեցիկ կյանք՛՛։
Ալիևը բնակարանների բանալիներ է հանձնել վերոնշյալ գյուղ տեղափոխված բնակիչներին, որոնք, նրա խոսքով, ՛՛վերադարձել են իրենց հայրենի հողեր՛՛:


