շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ալեն Սիմոնյանի ասածին չէի ուզի անդրադառնալ, բայց արցախցու կռվելու ապացույցը փոքրիկ եռաբլուրներն են. Բաղունց

Ալեն Սիմոնյանի ասածին չէի ուզի անդրադառնալ, բայց արցախցու կռվելու ապացույցը փոքրիկ եռաբլուրներն են. Բաղունց

Ցավոք այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հայաթափվել է, սակայն կուզենայի անպայման նշել, որ արցախահայությունը ինչպես 1980-ականներին, այնպես և այսօր լի է վճռականությամբ ևս մի անգամ, հույսով եմ արդեն վերջնականապես, հայացնել Արցախ։ Այս մասին այսօր Արցախի վերածննդի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

«Շատ բարդ է այսօր ասել՝ ինչպիսին ենք մենք տեսնում հավաքական վերադարձի ճանապարհը, բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ համաձայն բոլոր միջազգային նորմերին, համաձայն մեր պատմական անցյալի, մեր պատմական իրավունքի, մենք կհասնենք այդ նպատակին»,-ասաց նա:

Հարցին՝ դա հնարավո՞ր է ՀՀ գործող իշխանությունների օրոք, հատկապես հաշվի առնելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ մնայիք, կռվեիք, , Բաղունցը պատասխանեց. «Չէի ուզենա ևս մի անգամ անդրադառնալ Հայաստանի ԱԺ նախագահի այդ արտահայտություններին: Ի դեմս Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության,  պատգամավորների հայտարարության, միշտ շարք հասարակական կազմակերպությունների, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների արձագանքը սոցիալական ցանցերում հստակ արտահայտվել է, սակայն մի բան եմ ուզում ավելացնել ՝ արցախցու կռվելը, հայ քաջորդնելի կռվելի ապացույցը այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ, հարյուրավոր շիրիմներ մեր հերոս քաջորդիների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Արցախի անկախության:

Այդ փոքր եռաբլուրները կամ Ղարաբաղում եղբայրական գերեզմանանոցները վկայություն են, արցախցին և ամբողջ հայ ազգը կռվել :Այսօր այս կամ այն հանգամանքների առումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հույսով եմ ժամանակավոր է»:

  • Կիսվել: