ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ակնհայտ սադրանքներ Մասիս Մայիլյանի կողմնակիցների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում

Ակնհայտ սադրանքներ Մասիս Մայիլյանի կողմնակիցների կողմից արցախյան ընտրությունների ընթացքում

Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը (ով համարվում է նախագահի թեկնածու, արտգործնախարար Մասիս Մայիլյանի կողմնակիցը )մտնում է ընտրատեղամասեր և «Ազատ Հայրենիք - ՔԴՄ» քաղաքական դաշինքի ու նախագահի դեմ ակնհայտ հակաքարոզչություն իրականացնում:

Ինչպես գրում է դաշինքի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, օրենքի կոպիտ խախտմամբ նա գորգոռալով վիրավորական արտահայտություններ է անում և փորձում է ազդել ընտրողների որոշման վրա:

«Համապատասխան մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ կիրառել»,- գրում է Պողոսյանը:

Նա նաև հայտնում է մեկ այլ սադրանքի մասին Շուշիի տեղամասերից մեկում, որի հեղինակը նախագահի թեկնածուներից մեկի շտաբի պետի մայրն է: Պողոսյանը իրավապահների ուշադրությունն է հրավիրում նաև այս հանգամանքի վրա:

  • Կիսվել: