երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները կոշտ գործիքակազմ չեն կիրառում, ինչը մեզ համար խնդրահարույց է. Բեգլարյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները կոշտ գործիքակազմ չեն կիրառում, ինչը մեզ համար խնդրահարույց է. Բեգլարյան (տեսանյութ)

Մենք պնդում ենք ու պահանջում, որ ճանապարհը վերաբացվի առնվազն այն մակարդակով, որը կար մինչև շրջափակումը՝ մինչև դեկտեմբերի 11-ը: Այս մասին հանրային ՀԸ-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա նշել է, որ ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները կոշտ գործիքակազմ չեն կիրառում, ինչը, մեզ համար, նրա խոսքով, խնդրահարույց է:

՛՛Մեր ժողովուրդն ակնկալում է, որ խաղաղապահները ավելի կոշտ կվերաբերվեն նման խախտումներին, բայց մյուս կողմից ակնկալում ենք, որ միայն ռուս խաղաղապահները չպետք է գործեն, այլև միջազգային հանրության մյուս դերակատարները՛՛,-ասել է Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: