կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ակցիա՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում, պահանջում են օր առաջ բացել Բերձորի միջանցքը

Ակցիա՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում, պահանջում են օր առաջ բացել Բերձորի միջանցքը

Մի խումբ ստեփանակերտցիներ այսօր՝ մայիսի 1-ին, հավաքվել էին Ստեփանակերտի «Ազատամարտիկների» պուրակում։  Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ օր առաջ բացվի Բերձոր-Լաչինի միջանցքը և հեռացվի Հակարիի կամրջում տեղադրված ադրբեջանական անցակետը։

«Մենք 150 հազարով չենք սահմանափակվում, եթե այդքանը ոտքի կանգնի, պետք է ամբողջ հայությունը ոտքի կանգնի։ Իսկ ամբողջ հայությունը արցախցիների քայլերին է սպասում։ Այդ անցակետը, որ տեղադրել են, Արցախը կորած է։ Կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ։ Նստել եք ձեր տանը, ի՞նչ անեք»,- եզրափակեց ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և անցակետ տեղադրել:

  • Կիսվել: