չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի դիմաց արցախցիները պահանջում են խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունները

Ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբի դիմաց արցախցիները պահանջում են խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունները

Արցախում ռուս խաղաղապահներից պահանջում են կատարել իրենց պարտավորությունները։ Արցախի մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել Ստեփանակերտի օդանավակայանի դիմաց, որտեղ գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբը։

Դժգոհության առիթ է դարձել մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան, որը չի կանխվել Արցախի բնակիչների անվտանգության համար պատասխանատու խաղաղապահների կողմից։ Ցուցարարները խաղաղապահներից պահանջում են կատարել իրենց անմիջական պարտականությունները։

Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման և կրակ է բացելու հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, վիրավորվել մեկը:

 

 

  • Կիսվել: