ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱԻՊԾ տնօրենը Մարտակերտի շրջանում հետևել է ծառայության և բերքահավաքի ընթացքին

ԱԻՊԾ տնօրենը Մարտակերտի շրջանում հետևել է ծառայության և բերքահավաքի ընթացքին

Վերջին տարիների բերքահավաքի արդյունքներն ու դրանց վերլուծությունը ցույց են տալիս, որ հակահրդեհային անվտանգության միջոցառումների լրիվ ծավալով իրականացումը թույլ է տալիս առավելագույնս անկորուստ կազմակերպել հացահատիկայինների բերքահավաքը։

ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ, երեկ՝ հուլիսի 7-ին, այցելել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժին, հետևել ծառայության և բերքահավաքի ընթացքին:

Ծառայության ղեկավարն այնուհետև շրջբաժնի պետ Արայիկ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է հրշեջ հենակետեր, հանդիպել հերթապահությունում ընդգրկված պահակախմբերի անձնակազմի հետ, տվել մի շարք հանձնարարականներ: Ընթացիկ տարվա բերքահավաքը Մարտակերտի շրջանում անկորուստ կազմակերպելու և հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նախապես համապատասխան աշխատանքներ են իրականացվել։

Ցանքատարածքների հարևանությամբ տեղակայվել է 2 հրշեջ հենակետ: Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը շարունակվում է: Մինչ օրս Մարտակերտի շրջանի ցանքատարածքներում հրդեհի դեպքեր՝ բարեբախտաբար չեն արձանագրվել:

Նշենք, որ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ՝ հրդեհավտանգ շրջանին ընդառաջ, ծառայության կենտրոնական ապարատում և շրջանային ստորաբաժանումներում նյութատեխնիկական բազան համալրվել է անհրաժեշտ գույքով, տեխնիկական ու նյութական միջոցներով:

  • Կիսվել: