երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչությունն ամփոփել է 2021-ի ընթացքում իրականացված աշխատանքները

ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչությունն ամփոփել է 2021-ի ընթացքում իրականացված աշխատանքները

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչությունն ամփոփել է 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

2021 թվականի ընթացքում փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասի և պահապանման բաժանմունքի կողմից կատարվել է ընդհանուր 690 ելք, որից 329-ը հրդեհաշիջման, 247-ը տեխնիկական օգնության նպատակով, 5 ուսումնավարժություն և 3 այլ ելքեր: Տարվա ընթացքում փրկարարներն արձագանքել են նաև 6 կեղծ ահազանգի:

Նախորդ տարվա համեմատ հրդեհաշիջման նպատակով ելքերի քանակն աճել է 59 դեպքով:

Հրդեհների մեծ մասը գրանցվել է հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին` հիմնականում չոր խոտածածկ տարածքներում:

Բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով ԱՀ ողջ տարծքում տեղակայվել են 6 հենակետեր, ընդգրկելով շրջանային ԱԻ բաժինների հրշեջ փրկարար մասերի անձնակազմը:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումը 2021թ. հաշվետու ժամանակաշրջանում արձագանքել է 1235 կանչի, որից 38-ը վթարափրակարարական աշխատանքների, 33-ը՝ հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու համար, 482 կանչ՝ սոցիալ կենցաղային բնույթի: Որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով տարվա ընթացքում 315 ելք է իրականացվել : Փրկարարները տարվա ընթացքում արձագանքել են այլ բնույթի ևս 367 կանչերի:

Հաշվետու ժամանակաշրջանում փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից զինամթերքի ոչնչացման ելքերը աճել են 721-ով կամ 89 տոկոսով:

Սակրավորները 2021 թվականի ընթացքում հետախուզման և զինամթերքի ոչնչացման նպատակով իրականացրել են 806 ելք, որոնց ընթացքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է 20 հազար 854 տարբեր տեսակի զինամթերք և մաքրվել 221.5 հեկտար տարածք:

Վարչության սպաների կողմից վերահսկվել է ՓՈՒՎ ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ընթացքը:

ԱՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում, պետական հիմնարկներում, ամառային շրջանում կազմակերպված ճամբարներում՝ ծառայության մասնագետների կողմից կազմակերպվել և անց են կացվել դասընթացներ՝ «Առաջին օգնության հիմունքներ» և «Չպայթած զինամթերքների հայտնաբերման դեպքում գործելու կարգը» թեմաներով:

2021 թվականի տարվա պատրաստության պլանի համաձայն վարչության սպաների կողմից իրականացվել են նաև հրամանատարական և մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Արդյունքների ամփոփման ավարտին ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը արձանագրված թերացումների ու բացթողումների վերաբերյալ, ինչպես նաև հետագա ծառայության առավել արդյունավետ ու նպատակային իրականացնելու առումով համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերին տվել է անրրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

  • Կիսվել: