երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ահռելի ծավալների բնակարանաշինական ծրագրեր են իրականացվում Արցախում. Փաշինյան

Ահռելի ծավալների բնակարանաշինական ծրագրեր են իրականացվում Արցախում. Փաշինյան

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ից վարչապետին հարց ուղղեցին բնակապահովման մասին։ Նշվեց, որ 2020 թվականի պատերազմից հետո Քաշաթաղի շրջանից տեղահանվել է մոտ 10 հազար քաղաքացի, նրանց մեծ մասը բնակարանների կարիք ունի։

«Ահռելի ծավալների բնակարանաշինական ծրագրեր են իրականացվում Արցախում։ Բնակարանային խնդիրները լուծելու համար կառավարությունը ծրագիր է պատրաստում, որն առաջիկայում կընդունվի։ Այս ընթացքում Կառավարությունը ոչ մեկի միայնակ չի թողել իր խնդիրների հետ։ Մենք աջակցել ու աջակցելու ենք։ Դա ուղղակի զուտ աղքատության նպաստի տրամաբանությամբ չպետք է լինի։ Մենք պետք է մարդկանց օգնենք, որ կարողանան սեփական կարիքները հոգալ»,- ասաց Փաշինյանը։

Բնակարանային ապահովման ծրագիրը, որ պետք է գործարկվի, ըստ Փաշինյանի, արժանապատիվ ծրագիր է։

  • Կիսվել: