ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ԱՀ ՏԿԵ նախարարությունը հորդորում է բաժանորդներին` ժամանակին մարել օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց առաջացած պարտքերը

ԱՀ ՏԿԵ նախարարությունը հորդորում է բաժանորդներին` ժամանակին մարել օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց առաջացած պարտքերը

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է բնակիչ բաժանորդներին` օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց առաջացած պարտքերը ժամանակին մարել՝ անջատումներից խուսափելու և փոխհատուցման միջոցառումից օգտվելու նպատակով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ի շրջանառություն կոմունալ ծառայությունների անվճար լինելու լուրերի` բնակիչ բաժանորդների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի և բնական գազի համար ԱՀ կառավարության որոշմամբ սահմանված են ողջամիտ սահմանաչափեր:

Ինչպես նաև առաջիկայում նախատեսվող 68 000 ՀՀ դրամի չափով բնակչության տրամադրվելիք սոցիալական աջակցության գումարը նույնպես հնարավորություն կտա մարել առաջացած կոմունալ ծառայությունների պարտքը:

  • Կիսվել: