ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ Շուշիի շրջանի Եղցահող համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

ԱՀ Շուշիի շրջանի Եղցահող համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ

ԱՀ Շուշիի շրջանի Եղցահող համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը։

Նա նշել է, որ տարվա այս եղանակին գյուղի բնակիչները զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով, և ջրի խնդիրը այդ պարագայում ավելի հրատապ էր դառնում։

«Մեծ մասը զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ. մեղրի պահանջարկն օրեցօր աճում է։ Կան նաև անասնապահությամբ զբաղվողներ: Որոշ տնտեսություններ էլ թռչնաբուծությունն են զարգացնում»,-ասել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հետպատերազմական շրջանում գյուղում կյանքն ընթանում է իր բնականոն հունով: Այստեղ հաստատվել է տեղահանված երեք ընտանիք, որոնք ապահովվել են բնակկենցաղային անհրաժեշտ պայմաններով:

Այդ ընտանիքների և գյուղի բնակիչների համար տասներկու առանձնատուն է կառուցվել:

«Գյուղն ապահովված է գիշերային լուսավորությամբ: Գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Ներհամայնքային ճանապարհները գտնվում են բարվոք վիճակում. Նախատեսվում է ասֆալտապատել ներհամայնքային ճանապարհները»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցն ու վստահեցրել, որ եղցահողցիները մեծ նվիրումով են արարում հայրենի հողում:

  • Կիսվել: