երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել դանակով սպանության, երեխաների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել դանակով սպանության, երեխաների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 1995թ. ծնված բնակչի կողմից 2021թ. դեկտեմբերի 03-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի 1989թ. ծնված բնակչուհուն ծեծելու, դանակով սպանության, իսկ երեխաների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև ս.թ. մայիս ամսին Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում բազմաթիվ հարվածներ հասցնելու և վերջինիս ֆիզիկական ցավ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: