ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ քաղաքաշինության նախարարը ներկա է գտնվել անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին

ԱՀ քաղաքաշինության նախարարը ներկա է գտնվել անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Երևանում ներկա է գտնվել TOON EXPO 2022 անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային խոշորագույն ցուցահանդեսին։  Այս մասին տեղեկացրել են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Մեծամասշտաբ ցուցահանդես-վաճառքը մեկ հարկի տակ է հավաքել ավելի քան 150 կազմակերպություն: Ներկայացվել են 100-ից ավել ի տաղավարային և 50 ոչ տաղավարային ցուցադրություններ։ Նախարար Արամ Սարգսյանը շրջել է տաղավարներով, հետևել ցուցադրություններին և ծանոթացել ներկայացված ընկերությունների առաջարկներին ու նախագծերին։ Ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցում էր նաև արցախյան «ՊՈՐՏԱԼ» ՍՊԸ նախագծային կազմակերպությունը՝ ներկայացնելով ճարտարապետական տարբեր նախագծեր։ Ցուցահանդես-վաճառքը մեկնարկել է հունիսի 10-ին և տևել մինչև հունիսի 12-ը։

  • Կիսվել: