ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ քաղաքաշինության նախարարը բացառում է Աստղաշենում ադրբեջանցիների աշխատելու մասին լուրը

ԱՀ քաղաքաշինության նախարարը բացառում է Աստղաշենում ադրբեջանցիների աշխատելու մասին լուրը

Անվտանգությանն ուղղված բոլոր միջոցառումներն Արցախում իրականացվում են պատշաճ կերպով, իսկ  մամուլում շրջանառվող այն լուրերը, իբրև թե Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում պետական բնակարանաշինության ծրագրով իրականացվող շինաշխատանքներին իրանական անձնագրերով անձինք են մասնակցում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
 

Խոսելով այն մասին, որ մտավախություն կա, թե այդ մարդիկ ադրբեջանցիներ են՝ նա ասաց, որ մոտ 15 օր առաջ է այնտեղ եղել՝ անմիջապես շինհրապարակում, և բացառում է, որ այնտեղ ադրբեջանցիներ աշխատեն:

 
Նշենք, որ այսօր լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, իբրև թե Աստղաշենում իրանական անձնագրերով մարդիկ են աշխատում:

  • Կիսվել: