շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ պետնախարարը բնակարանաշինության հարցով խորհրդակցություն է հրավիրել

ԱՀ պետնախարարը բնակարանաշինության հարցով խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 6-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքաշինության և աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարների, Ստեփանակերտի քաղաքապետի և շրջվարչակազմերի ղեկավարների  մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քննարկվել են ընթացիկ տարում կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակում բնակարանաշինությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բազմազավակ, զոհված ազատամարտիկների, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգման, կառուցման կամ գնման և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարն անդրադարձել է նաև մայրաքաղաքում և շրջաններում քաղաքաշինական, սոցիալական ուղղվածությամբ ընթացիկ աշխատանքներին: Այդ համատեքստում Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է վարչակազմերի և պետական գերատեսչությունների միջև սերտ համագործակցությունը:

 

  • Կիսվել: