շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պատերազմից հետո պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել. ԱՀ պետնախարար

Պատերազմից հետո պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել. ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 21-ին հանդիպել է մշակույթի ոլորտում գործող հիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման հնարավորությունները: Տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել մշակութային գործիչներին երկարամյա վաստակի ու ծառայության համար և ներկայացրել մշակույթի ոլորտի կարգավորմանը և ռազմավարական զարգացմանը միտված Կառավարության տեսլականը:

«Մշակույթի բնագավառում համակարգային բարեփոխումներ կատարելու համար շատ կարևոր է լսել խնդիրների լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Արցախի ներկա իրավիճակին պետք է կարողանանք արձագանքել նաև մշակույթի միջոցով, որովհետև դուք եք հասարակության գաղափարական ու արժեքային շարժիչ ուժը: Պատերազմից հետո մենք պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել»,- ասել է Ա. Բեգլարյանը:
 

Պետական նախարարը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ պատրաստ է պարբերաբար այսօրինակ հանդիպումներ ունենալ, որպեսզի որոշումների կայացումը լինի ներառական ու արդյունավետ:

Հանդիպման ընթացքում շահագրգիռ քննարկում է ծավալվել մշակույթի ոլորտի տարբեր հարցերի շուրջ, պետական նախարարը հանձնարարականներ է տվել բարձրացված որոշ հիմնախնդիրների լուծման նպատակով:

  • Կիսվել: