ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ Պետական վերահսկողական ծառայությունը Չարեքտարում ուսումնասիրություններ կիրականացնի

ԱՀ Պետական վերահսկողական ծառայությունը Չարեքտարում ուսումնասիրություններ կիրականացնի

Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը, ԱՀ քաղաքացի Ծ.Բ.-ի՝ առցանց եղանակով հաղորդած տեղեկատվության հիման վրա, ուսումնասիրություններ է իրականացնելու Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում:

‹‹Արցախպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղեկացրել է ԱՀ պետական վերահսկողական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես, վերահսկողական գործառույթների առարկա է դարձել պետության կողմից ամիսներ առաջ վերակառուցված,վերանորոգված և շահագործման հանձնված բնակելի տների շինարարության որակի համապատասխանությունը ԱՀ օրենսդրությամբ գործող նորմատիվներին և չափանիշներին:

Այս և մյուս մտահոգող խնդիրներին տեղում ծանոթանալու և բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով Ծառայության պետի գլխավորությամբ Ծառայության աշխատակիցները հանդիպումներ կունենան Չարեքտար համայնքի բնակիչների հետ:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների և ձեռնարկված քայլերի վերաբերյալ տեղեկությունները կհրապարակվեն ԱՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջում:

  • Կիսվել: