երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՀ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

ԱՀ ոստիկանությունն ամփոփել է անցած շաբաթը

Արցախի Հանրապետության տարածքում անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, որից 23-ը նյութական վնասով, 9-ը՝ մարմնական:

Հունվարի 1-16-ն ընկած ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 49 վարորդ, 32-ը եղել է անսթափ վիճակում, 762 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին և երթևեկության բոլոր մասնակիցներին.
 
Պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է, ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը, գիտակցելը, որ ոչ սթափ վարորդը պոտենցիալ հանցագործ է: «Եղեք զգո՛ն, ալկոհոլ օգտագործելուց հետո մի՛ նստեք ղեկին, խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության այս կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից»:
 
Հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 55 հաղորդում: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 52-ն արդեն բացահայտվել է:
 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 4-ական դեպքեր, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր:
 
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության և շրջանային բաժինների ծառայողների կողմից թմրամոլության դեմ ուժեղացված պայքարի արդյունքում՝ բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի աճեցման և իրացման 4 դեպք:
 
Հերթապահ մասերում ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
Բնակչության հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ նշված ժամանակահատվածում կամովին զինամթերք է հանձնել 1 քաղաքացի:
 
Ջրատաքացուցիչ կաթսայից կամ ջեռուցման համակարգից արտանետված շմոլ գազի հետևանքով՝ յոթ օրվա ընթացքում գրանցվել է թունավորման 1 դեպք:
 
ՆԳ նախարարության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
 
Հետադարձ կապ-102, 047 94- 07- 02, 047 94 -02 -07:

 

  • Կիսվել: