ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ ՆԳՆ ծառայողների միջև անցկացվել է շախմատի առաջնություն

ԱՀ ՆԳՆ ծառայողների միջև անցկացվել է շախմատի առաջնություն

Արցախի ՆԳՆ ղեկավարության նախաձեռնությամբ այսօր շախմատի հանրապետական մարզադպրոցում կազմակերպվել ու անց է կացվել շախմատի մրցաշար, որին մասնակցել են ԱՀ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության ծառայողները:

Մրցաշարը, ինչպես մասնագետներն են նշում, իրականացվել է շվեցարական մրցակարգով՝ 8 մրցափուլով՝ 10 րոպե տևողությամբ:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած և առավելագույն միավորներ գրանցած մասնակիցներն ըստ փուլերի մրցել են իրար դեմ:

Մրցավարական և կազմակերպչական աշխատանքները համակարգվել են շախմատի դպրոցի ղեկավարության կողմից: Միջոցառման ավարտին անհատական պայքարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները ԱՀ ներքին գործերի նախարարի անունից պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով:

Մրցաշարի կազմակերպչական մասն ապահովելու համար շախմատի դպրոցի ղեկավարությանը տրվել են շնորհակալագրեր:

Առաջնության կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացրել է ԱՀ ոստիկանության անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստության բաժինը:

ՆԳՆ ծառայողների միջև կազմակերպված առաջնությանը հետևել են ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը և ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը:

Возможно, это изображение (11 человек и люди стоят)

  • Կիսվել: