հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀ ՆԳՆ ստիկանությունը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ է հայտնաբերել

ԱՀ ՆԳՆ ստիկանությունը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ է հայտնաբերել

ԱՀ ՆԳՆ ոստիկանության ՔՀ վարչության ծառայողները Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների հետ ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս, թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, Օգոստոսի 16-ին զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 53-ամյա Ն. Մ.-ին պատկանող Դաշուշեն գյուղում տեղակայված այգու տարածքը և հարակից շինությունը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից՝ հավելելով, որ զննության արդյունքում հայտնաբերվել է 13.49 գրամ կանեփ տեսակի թմրամիջոցի նմանվող բուսական զանգված, 61.64 գրամ 3 կանեփ տեսակի բույսի արմատախիլ արած, իսկ վերջինիս տան զննությամբ պահածոների համար նախատեսված սենյակում դարակի վրա 3 առանձին փաթեթներում հայտնաբերվել է ընդհանուր 5.39 գրամ թմրամիջոցի նմանվող բուսական զանգված:

ՔՀ վարչությունը օգոստոսի 17-ին թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված ստուգումների արդյունքում, նույն օրը ժամը 18։15-ին Ստեփանակերտ քաղաքի «Զառին բաղ» կոչվող տեղամասից «Մերսեդես-Վիանո» ավտոմեքենայով ՔՀ վարչություն է բերման ենթարկվել՝ Ստեփանակերտ քաղաքի 23-ամյա բնակիչ Հ. Մ.-ն։ Անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանում հայտնաբերվել է 1 հատ կաթուցիչ սև գույնի նստվածքով, իսկ ավտոմեքենայի սրահի զննությամբ փայլաթիթեղի մեջ հայտնաբերվել է 0,2 գրամ քաշով «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Օգոստոսի 18-ին ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ.Սարոյան փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել մայրաքաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։

Անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա է 1 թղթյա փաթեթ 0.32 գրամ կանաչ գույնի սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգվածով և 1 հատ կաթուցիչ՝ շականակագույն նստվածքով: Դեպքերի ստուգումներով զբաղվում է ՔՀ վարչությունը։

  • Կիսվել: