շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՀ ՆԳՆ-ն դիմել է ԶԼՄ-երին, սոցցանցերի ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական շրջանակներին հորդորելով պահպանել զսպվածություն, անհարկի լարվածություն հրահրող հրապարակումներ չանել

ԱՀ ՆԳՆ-ն դիմել է ԶԼՄ-երին, սոցցանցերի ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական շրջանակներին հորդորելով պահպանել զսպվածություն, անհարկի լարվածություն հրահրող հրապարակումներ չանել

Վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված որոշակի լարվածության ֆոնին հանրային լայն շրջանակները, չնայած ունեցած մտահոգություններին, շարունակում են պահպանել սառնասրտություն և հանգստություն: Այս մասին հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

«Մասնավորապես, դիտարկելով մարտի 24-29-ը մինչև ժամը 13:00-ն, քաղաքացիների ելքը և մուտքը Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն շարունակվել է բնականոն ու սովորական ռեժիմով՝ որոշակի փոքր տատանումներով:

Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, դիմում ենք լրատվական միջոցների ներկայացուցիչներին, սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերին, հանրային և քաղաքական բոլոր շրջանակներին՝ պահպանել խիստ զսպվածություն, ավելորդ և անհարկի լարվածության մթնոլորտ հրահրող հրապարակումներ կամ հայտարարություններ չանել:

Ժամանակը ցույց է տվել, որ Արցախի հերոսական ժողովրդին չեն կարող ընկճել թշնամու կողմից պարբերաբար հրահրվող սադրանքները և ոչինչ չի կարող զրկել մեզ հայրենի հողում խաղաղ ապրելու ու արարելու մեր ձգտումներից ու ցանկությունից»,- ասված  հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: