կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՀ նախկին փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանը մերժել է աջակցել սոցիալապես անապահով արցախցի ընտանիքներին և դիմել Ոստիկանություն իր տան առջև ակցիա իրականացնող հայրենակիցների դեմ

ԱՀ նախկին փոխվարչապետ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանը մերժել է աջակցել սոցիալապես անապահով արցախցի ընտանիքներին և դիմել Ոստիկանություն իր տան առջև ակցիա իրականացնող հայրենակիցների դեմ

Այսօր մի խումբ արցախցիներ «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող բարձրահարկ էլիտար շենքի բակում, որտեղ ապրում է հադրութցի գեներալ, Արցախի նախկին փոխվարչապետ «Մարտիկ» հիմնադրամի նախագահ, դաշնակցական Արթուր Աղաբեկյանը, բողոքի ակցիա են իրականացրել:

Ակցիայի կազմակերպիչը «Աջակցություն արցախահայությանը» նախաձեռնությունն է, որի հիմնական նպատակն է առաջնային օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված առավել կարիքավոր ընտանիքներին։

Այդ նպատակով կազմակերպության անդամները դիմել են Արցախում պաշտոնավարած, բիզնես գործունեություն ծավալող անձանց, առաջարկելով իրենց աջակցությունը ցուցաբերել կարիքավոր ժողովրդին։

Կազմակերպության անդամները քանիցս նամակներ են ուղղել նաև է հադրութցի գեներալ, Արցախի նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանին, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հանդիպել նրա հետ։ Այդ իսկ պատճառով նրանք որոշել են հավաք կազմակերպել Աղաբեկյանի տան առջև։

Իսկ ինչպե՞ս է արձագանքել Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ գեներալ Աղաբեկյանը երիտասարդներին։ Նա ոչ միայն նրանց չի աջակցել, այլև, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, իր իսկ հայրենակից երիտասարդների դեմ բողոք է ներկայացրել ՀՀ Ոստիկանություն՝ մեղադրելով նրանց իրենից փող կորզելու մեջ։

Ի դեպ նշենք, որ Աղաբեկյանի կողմից գլխավորած «Մարտիկ» հիմնադրամում, որի հասույթը պետք է ուղղվեր զինծառայողների սոցիալական կարիքները հոգալուն, ժամանակին չարաշահումներ էին հայտնաբերվել և քրեական գործ էր հարուցվել։

Նշենք, նաև, որ «Աջակցություն արցախահայությանը» կազմակերպությունը ՀՀ քաղաքացիների, Սփյուռքի հայերի, ինչպես նաև արցախյան արմատներ ունեցող որոշ բիզնեսմենների ու պաշտոնյաների օժանդակությամբ չորս ամսվա ընթացքում միանվագ 200 000-ական դրամներ է տրամադրել սոցիալապես անապահով 260 ընտանիքի։

Սակայն գտնվել են նաև անձինք, որոնք ոչ միայն չեն ցանկացել աջակցել այս նախաձեռնությանը, այլև փորձում են խոչընդոտներ ստեղծել նրա հետագա գործունեության համար։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, դրանց թվին է պատկանում հադրութցի «հերոս» գեներալ Արթուր Աղաբեկյանը։

  • Կիսվել: