ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ նախագահը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ԱՀ նախագահը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Այսօր, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել եմ ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկում ենք ունեցել թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերի շուրջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի համար՝ նրան պարգևատրելով Երախտագիտության մեդալով՛՛,-գրել է նա:

  • Կիսվել: