ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ Նախագահը պարգևատրել է ամերիկահայ բարերարներ Ժասմեն Բունիաթյանին և Հայկուշ Քոհլերին

ԱՀ Նախագահը պարգևատրել է ամերիկահայ բարերարներ Ժասմեն Բունիաթյանին և Հայկուշ Քոհլերին

ԱՀ Նախագահի հրամանագրով Վաչագան Բարեպաշտ մեդալներով են պարգևատրվել 1994թ.֊ից Արցախի Հանրապետությունում բազում սոցիալական ու բարեգործական ծրագրեր իրականացրած ամերիկահայ բարերարներ Ժասմեն Բունիաթյանը և Հայկուշ Քոհլերը:

Այս մասին տ InfoPort.am-ին տեղեկացրեց ԱՀ Նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։ Մեդալները բարերարներին հանձնվել են Ազատուհի Սիմոնյանի կողմից, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում Ժասմեն Բունիաթյանի կողմից վերականգնված ու բարեկարգված Նիկոլ Դումանի տուն-թանգարանում:

  • Կիսվել: