երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՀ նախագահը Մարտակերտի շրջանում ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքներին (տեսանյութ)

ԱՀ նախագահը Մարտակերտի շրջանում ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքներին (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանգստյան օրերին այցելել է մարտաֆերտի շրջանի  Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ, զրուցել բնակիչների հետ, ու ծանոթացել շինարարական աշխատանքներին։

Նա զրուցել է բնակիչների հետ, ներկայացրել պետական քաղաքականության շրջանակում սպասվող ծրագրերը, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տեղերում առաջարկներ ներկայացրել և հանձնարարականներ տվել համապատասխան պետական գերատեսչություններին՝ դրանց շուտափույթ լուծման ուղղությամբ:

ԱՀ նախագահը այցի շրջանակում ծանոթացել է նաև այդ համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքներին, որոնք ուղղված են վերջին պատերազմի հետևանքով ավերածությունների վերացմանը, զուգահեռ նաև ազատ բնակֆոնդի վերականգնմանն ու տեղահանված բնակիչներին տրամադրմանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: