շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ նախագահն ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին

ԱՀ նախագահն ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատասխանատուներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարին ներկայացվել է կազմակերպության կողմից Արցախում իրականացվելիք մարդասիրական ծրագրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հայորդաց տան կապիտալ վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու, ինչպես նաև գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագեր իրականացնելու պատրաստակամությունը:

Հանրապետության նախագահը ողջունել է կազմակերպության նախաձեռնողականությունը, նշել, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են հետպատերազմական իրավիճակին հատուկ դժվարություններն ավելի արագ հաղթահարելու գործընթացին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Հակոբավանք վանական համալիրի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

  • Կիսվել: