ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ նախագահի խորհրդականները Փարիզի հայկական կրթօջախներում քննարկել են համատեղ իրականացվելիք ծրագրերը

ԱՀ նախագահի խորհրդականները Փարիզի հայկական կրթօջախներում քննարկել են համատեղ իրականացվելիք ծրագրերը

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ԱՀ նախագահի խորհրդականներ Ազատուհի Սիմոնյանի ու Լուսինե Ղարախանյանի փարիզյան հերթական հանդիպման հասցեն հայկական վարժարաներն են:Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց Ազատուհի Սիմոնյանը։

«143 տարի առաջ Կոստանդնուպոլսում հիմնադրված Փարիզի Դպրոցասեր վարժարանում քննարկել ենք համագործակցության լայն ձևաչափեր: Հայկական հաջորդ կրթօջախը, որտեղ եղանք, Իսի լե Մուլինոյի Համազգային-Թարգմանչաց վարժարանն է, որտեղ 3-10 տարեկան հայ երեխաները, մանկապարտեզից սկսած, ստանում են հայեցի դաստիարակություն: Վարժարաններին ներկայացրել ենք «Քույր դպրոց» ծրագրի հայեցակարգը, նպատակները և գործադրման եղանակները»,֊ մանրամասնել է մեր զրուցակիցը և հավելել՝ քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելուն, դպրոցների աշակերտության և ուսուցչության միջև երկկողմ կապեր ստեղծելուն, ֆրանսահայ վարժարանների կառավարման և կրթական համակարգին առնչվող հարցեր։

Նախագահի խորհրդականի խոսքով՝ երկու հայկական վարժարանները մեծ ոգևորությամբ ցանկություն հայտնեցին մասնակցելու «Քույր դպրոց» ծրագրին, որի միջոցով կկարողանան համագործակցել Արցախի Հանրապետության դպրոցների հետ:

May be an image of 7 մարդ, people standing և դրսումը

  • Կիսվել: