չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱՀ նախագահի գլխավորությամբ քննարկվել են երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր

ԱՀ նախագահի գլխավորությամբ քննարկվել են երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծված նոր իրողության պայմաններում երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:

 

  • Կիսվել: