երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին

ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նախագահը  շնորհավորել է Քրիստինե Գրիգորյանին այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
 
Զրուցակիցները քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
 
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

  • Կիսվել: