ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ

ԱՀ ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանական գերեվարությունից վերջերս ազատված Մարալ Նաջարյանի հետ:

«Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի:

Այս օրերին մեր մտքերում գերեվարված հայրենակիցներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու առաջնահերթ ցանկությունն է»,- տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան իր էջում:

  • Կիսվել: