շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ ՄԻՊ-ն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման անդամներին

ԱՀ ՄԻՊ-ն ընդունել է «Արցախի փրկություն» շարժման անդամներին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը փետրվարի 7-ին ընդունել է «Արցախի փրկություն» շարժման անդամներին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են շարժման նպատակներն ու խնդիրները, որոնք հիմնված են հանուն Արցախի փրկության ազգային համախմբան գաղափարի վրա։

Պաշտպանը ներկայացրել է տարբեր հարցերում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության իրավասություններն ու պատրաստակամություն հայտնել դրանց շրջանակներում ակտիվորեն համագործակցել շարժման անդամների հետ։

  • Կիսվել: