շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՀ ՄԻՊ-ն այցելել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին

ԱՀ ՄԻՊ-ն այցելել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին

Փետրվարի 10-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը չհայտարարված այց է կատարել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին և բաժնի պետի հետ քննարկել մի շարք հարցեր՝ այդ թվում անդրադառնալով խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բացառման կարևորությանը:

Ինչպես հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից, այցի շրջանակում Պաշտպանը զննել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ՁՊՎ-ն, որտեղ այցի պահին ձերբակալված անձինք չեն եղել։

Պաշտպանը ծանոթացել է ձերբակալված անձանց պահման պայմաններին և արձանագրել ՁՊՎ-ի պայմանների բարելավման և կահավորման խիստ անհրաժեշտությունը:
Նշված և այլ խնդիրներին լուծում տալու նպատակով Պաշտպանը իրավասու մարմիններին ներայացնելու է առաջարկություններ:

  • Կիսվել: