շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ

ԱՀ ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական մշտադիտարկման այցն են կատարել Ստեփանակերտի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

ՄԻՊ ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովության և այլ իրավունքների պաշտպանության առկա վիճակը, պահման ընդհանուր պայմանները, մասնավորապես` ժամանցի կազմակերպման և առօրյային առնչվող հարցերը։

Այցի շրջանակներում առանձնազրույցներ են անցկացվել հաստատության ղեկավար կազմի և երեխաների հետ:

Արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանը հանդես է եկել համապատասխան առաջարկություններով:

 

  • Կիսվել: